Վարդգես Գասպարին ազատ կարձակվի
Ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխվել է: Վերաքննիչ քրեական դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկաացավ, որ դատարանը, քննելով կալանավորումը վերացնելու վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը, բավարարել է այն:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Վ. Գասպարիին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել էր: Նա աչքի էր ընկնում բողոքի ակցիաներին իր մասնակցությամբ եւ հաճախ որպես բողոքի դրսեւորում՝ պառկում գետնին:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք Գասպարին ազատ արձակելու որոշումը դեռ չեն ստացել: