Կոմբայնը արգելափակվել է ցեխակույտում
Օգոստոսի 5-ին, ժամը 19.44-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղից 9 կմ դեպի Սնղ կոչվող դաշտում կոմբայնն արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ամասիա - Սնղի կոչվող հանդամաս տանող ճանապարհի 7-րդ կմ-ին Fortschritt E303 մակնիշի 54 39 SL պետհամարանիշով կոմբայնը (վարորդ՝ Հ. Վ.) արգելափակվել է ցեխակույտում:
Փրկարարները կոմբայնը դուրս են բերել արգելափակումից:


