211652_close_icon

Վանաձորի կայազորային հոսպիտալը արդիականացված ինֆեկցիոն բաժանմունք կունենա

views-count1733 դիտում article-date 18:43 05-08-2016
ՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գործառույթներից է 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողներին և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին բարձրակարգ բուժօգնության ապահովումը: Հոսպիտալում գործում են ընդունման, թերապևտիկ, վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, ինֆեկցիոն և ախտորոշման բաժանմունքներ, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ռենտգենկաբինետներ և դեղատուն: Հոսպիտալի գլխավոր մասնաշենքին կից կառուցվող երկհարկանի շինությունում առաջիկայում կգործի ինֆեկցիոն բաժանմունքը: Իրականացվող ծավալուն կապիտալ-շինարարական աշխատանքների արդյունքում հիմնովին վերանորոգվել է վիրահատարանը, անզգայացման-վերակենդանացման բաժանմունքը: Վիրահատարանը վերազինվել է արդիական սարքավորումներով, ապահովված է սարքավորումների ախտահանման և օդափոխության բարձրորակ համակարգերով: Ազգային բանակի առաջին՝ Վանաձորի կայազորային հոսպիտալը կազմավորվել է 1992թ.: Արցախյան պատերազմի ընթացքում այն ընդունել է բազմաթիվ վիրավորների: Անցած տարիների ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմը զարգացրել և կատարելագործել է իր հնարավորությունները՝ հիվանդների բուժապահովումը դարձնելով առավել արդյունավետ ու համակողմանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր