Փաստաբանների պալատի անդամ չհանդիսացած կինը 2.761.625 դրամ գումար է հափշտակել, իբր, փաստաբանական ծառայությունների դիմաց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում այսօր նշանակված է Լիլիթ Ֆարմանյանի քրեական գործով դատաքննությունը:
Նախկինում որևէ դատվածություն չունեցող կինը, ըստ մեղադրական եզրակացության, ներկայացել է որպես ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան /չհանդիսանալով/ և Երևան ք. բնակիչ Աշխեն Արմաղանյանից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1427625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար:
Իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս 1334000 ՀՀ դրամ գումար խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով ընդհանուր 2761625 դրամ: