ՀՀ փաստաբանական դպրոցում ՀՀ փաստաբանների պալատի որակավորման քննություն կանցկացվի
Ս. թ. հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից ՀՀ փաստաբանական դպրոցում տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի որակավորման քննություն Դեոնթոլոգիա (փաստաբանի վարքագծի կանոնագիրք) մոդուլից: Որակավորման քննությանը կմասնակցեն 90-ից ավելի փաստաբանի արտոնագրի հավակնորդներ, ովքեր պետք է լուծեն 4 խնդիրներ:
ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրները փաստաբանի արտոնագիր ստանալու համար պետք է հանձնեն որակավորման երեք
մոդուլներ՝ քրեական ուղղվածությամբ ունկնդիրները հանձնելու են դեոնթոլոգիա, միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմել, դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմել, իսկ քաղաքացիական ուղղվածություն ունեցող ունկնդիրները պետք է
հաղթահարեն Դեոնթոլոգիա, հայցադիմում կազմել և վճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու մոդուլներից: