2575 դիտում
10:11 05-08-2016
Բաղանիս-Ջուջևան ճամփեզրի աղբամանները պոկել-գողացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրամիության տրամադրած 200 հազար եվրո դրամաշնորհով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ջուջևան և Բաղանիս համայնքներում խմելու ջրագծեր են կառուցվել, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս– Ջուջևան հատվածում 7 հատ բետոնյա կառույցներ են սարքել, յուրաքանչյուրի մեջ տեղադրվել է 80 սմ լայնությամբ, 60 սմ երկարությամբ 4 հատ աղբաման, որոնց մեջ էլ աղբի դույլեր են դրվել։
Աղբամանները տեղադրվել են, որպեսզի երթևեկողները աղբը չթափեն ավտոճանապարհին, դրա եզրին, այլ նշված աղբամաններում։ Հիշյալ ծրագրով նաև աղբատար մեքենա է հատկացվել, որպեսզի ավտոճանապարհի եզրի աղբամաններում կուտակված աղբը տեղափոխվի աղբավայր։ Աղբամանները պատրաստվել են չժանգոտող մետաղից։ Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանն ասաց, որ անհայտ անձինք գողացել են աղբամանների 4 հատ կափարիչ, որոնք նույնպես չժանգոտվող մետաղից են։ Չարագործները հիմքից պոկել-տարել են նաև 2 աղբաման։ Քանի որ դրանց հատակը ամրացված է բետոնյա կառույցին, հատակը կպած մնացել է, գողերը հափշտակել են աղբատարի մնացած մասը։ Գյուղապետ Չիլինգարյանը տարակուսում է, թե գողերը ինչ նպատակով են օգտագործելու առանց հատակի աղբամանները, դրանց կափարիչները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6003 դիտում
11:45 27-03-2014
Ավտովթար՝ Երևանում. ԵԿՄ-ի շենքի հարևանությամբ 30-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով շպրտել է աղբամանները
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»