211652_close_icon
views-count1273 դիտում article-date 18:46 12-04-2022

Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբերի կողմից Բաղանիս, Ոսկեպար, Ջուջևան բնակավայրերում իրականացվել են վարժանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզային փրկարարական վարչության և Նոյեմբերյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերի կողմից Բաղանիս, Ոսկեպար, Ջուջևան բնակավայրերում իրականացվել են «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ։

Ազդարարման շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետև կազմակերպվել է տարահանում։

Աշխատանքային խմբերի կողմից բնակավայրերի վարչական շենքերում, դպրոցներում և մանկապարտեզներում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր