ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնանկ անելու պահանջով խնդրագիրը 100 հազարից ավելի մարդ է ստորագրել
Change.org պորտալում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնանկ անելու պահանջով խնդրագիր է հայտնվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ռուսներին զայրացրել է նախօրեին ՌԴ վարչապետի արած հայտարարությունը: Մեդվեդևը հայտարարել է, որ իրենց աշխատավարձից դժգոհ ուսուցիչները կարող են փոխել իրենց մասնագիտությունը կամ բիզնեսով զբաղվել:
Առաջին իսկ օրը խնդրագիրը ստորագրել է ավելի քան 100 հազար մարդ:
Նշվում է, որ խնդրագիրը կհանձնվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: