211652_close_icon
views-count2248 դիտում article-date 11:56 20-05-2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին. տեղի է ունեցել առանձնազրույց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Ինչպես Twitter-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը, Հայաստանի նախագահն ու Ռուսաստանի վարչապետն առանձնազրույց են ունեցել՝ հավելելով, որ քիչ հետո առանձնազրույցի մանրամասները կհրապարակվեն ՀՀ նախագահի կայքում: Հիշեցնենք, որ այսօր Երևանում մեկնարկելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Նմանատիպ նյութեր