211652_close_icon

Հայտնաբերվել է օձ

views-count1397 դիտում article-date 22:00 04-08-2016
Օգոստոսի 4-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի խաղատների մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 4-ին, ժամը 18.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 110 շենքի մոտակայքում գտնվող հողատարածքում՝ փոսում, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր