211652_close_icon
views-count42273 դիտում article-date 17:40 04-08-2016

Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է ժայռաբեկորներին և հայտնվել դաշտում. վարորդն ու ընտանիքի 4 անդամները իրենց մկրտությունից վերադառնում էին տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Mercedes մակնիշի K 004 HP197 HM մեքենայի վարորդը Թալին-Արտենի ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու4 ուղևորներ տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2 սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի անսարքությունը, կոտրվել է ավտոմեքենայի ինչ-որ դետալ ու վարորդը չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ վթարի է ենթարկվել: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Գագիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդը իր երեխաների հետ վերադառնում էր եկեղեցուց, որտեղ և՛ ինքը և՛ իր երեխաները մկրտվել էին: Աստված պահել է նրանց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր