211652_close_icon
views-count1596 դիտում article-date 17:14 09-02-2019

Դավիթ Տոնոյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են ռազմական ոլորտում հայ- ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Գեներալ Դվորնիկովը Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության, ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի գործունեության, մարտական պատրաստության և ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը Դավիթ Տոնոյանը և գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Հալեպում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցերը։ Կողմերը կարևորել են նաև համատեղ իրականցվող զորավարժությունների բարձր մակարդակի ապահովումը: ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն ու գեներալ Դվորնիկովը նշել են, որ 2019թ. լինելու է համատեղ միջոցառումներով, շտաբային մարզումներով և զորավարժություններով հագեցած տարի:

Նմանատիպ նյութեր