24865 դիտում
10:42 04-08-2016
Արզնիի ձորում կնոջ ծնունդին ջրահեղձ եղած քաղաքացին եզդիների հոգևոր առաջնորդ էր (շեյխ). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օգոստոսի 2-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Արզնիի ձորում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանը Արզնիի ձորում կնոջ ծնունդը նշելու ժամանակ լողանալու նպատակով ցատկել էր Հրազդան գետը, սակայն ջրահեղձ էր եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ճանաչողները նշում էին, որ նա շրջապատում համարվում էր լավ ու բարի անձնավորություն և նա ընդունված էր որպես եզդիների հոգևոր առաջնորդ (շեյխ):
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/02/91969/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արզնի ձորում՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Լեչկամիսիայի» հարակից Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Օպերատիվորեն ժամանել էր Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:
Քանի որ ջրահեղձ եղած քաղաքացուն փրկարարները չէին կարողացել դուրս բերել, անհրաժեշտություն էր եղել ջրասուզակի. դեպքի վայր էր ժամանել Սևանի ջրասուզակը, ով կարճ ժամանակում կարողացել էր դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին:
Բյուրեղավանի ոստիկանները տեղում պարզել էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանն էր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ընտանիքի անդամների հետ նշելիս է եղել կնոջ ծնունդը և լողանալու նպատակով ցատկ էր կատարել դեպի գետը և չկարողանալով դուրս գալ՝ տեղի էր ունեցել ողբերգությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+