Երևանի բակերից մեկում 5մ խորությամբ իջվածք է նկատվել. ԱԻՆ
Օգոստոսի 2-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին փողոցի թիվ 2 տան բակում իջվածք է նկատվել (մոտ 5 մ խորությամբ), և նշված հատվածի ընդերքից ջուր է դուրս գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա. Ա.-ին պատկանող տան խոհանոցի առաստաղին և հատակին առկա են ճաքեր (մոտ 0,5 սմ լայնությամբ, 8մ երկարությամբ), իսկ տան հետնամասում՝ մոտ 15 մ հեռավորության վրա, առկա է լանջի հողազանգվածի սահք (մոտ 20մ լայնությամբ, 3 մ խորությամբ և 50 մ երկարությամբ), իսկ ընդերքից առկա ջրի արտահոսք:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՓԾ ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետը և ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]