Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Երևանի բակերից մեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անակնկալ ելույթ է ունենում Երևանի 15-րդ թաղամասի բակերից մեկում` նվիրված մայրության և գեղեցկության տոնին։
Այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում՝ նվիրված մեր մայրերին, քույրերին, դուստրերին»,– գրել է Փաշինյանը։