211652_close_icon
views-count1799 դիտում article-date 16:29 02-08-2016

ԱՄՆ-ն սկսում է մոդեռնիզացված B61-12 միջուկային ռումբերի արտադրությունը

ԱՄՆ-ի Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հայտնել է միջուկային B61-12 մոդեռնիզացված ռունբերի արտադրություն սկսելու մասին: Հայտարարությունը տեղադրված է վարչության կայքում: Նշվում է, որ այս պահին նախագիծը գտնվում է ինժեներական փուլում: «Այս կարևոր փուլը սկսվում է ինժեներական քառամյա ծրագրի մեծ աշխատանքների արդյունքում, ինչին հետևելու է արտադրությունը: Առաջին մոդելը պատրաստ կլինի 2020 թվականին, ինչից հետո կսկսվի զանգվածային արտադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր