6872 դիտում
09:53 02-08-2016
Հայաստանում արգելվել է զենքի վաճառքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը։ Այս տեղեկությանը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։
Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնևմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։ «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու».– հավելել է նա։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին մեր տեղեկությունը։ Մեր թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով և ե՞րբ է վերականգնվելու ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»։
Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով՝ նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
23:02 25-03-2024
Բելառուսում արգելվել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի վաճառքը
1698 դիտում
15:29 16-01-2014
ԱՄՆ-ը դադարեցնում է զենքի վաճառքը մարդու իրավունքները ոտնահարող պետություններին
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»