211652_close_icon
views-count628 դիտում article-date 22:55 03-09-2026

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը՝ այն պատճառով, թե արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, գրում է tert.am/am-ը։

Ինչպես նշվում է Պետստանդարտի ռեեստրում, հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության ութամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։

Արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։

Նմանատիպ նյութեր