Կատարի «Ալ-Սադ» թիմի կիսապաշտպան, իսպանական ֆուտբոլի լեգենդ Չավին որոշել է վաճառել իր զբոսանավը, որպեսզի օգնի փախստականներին:
36-ամյա իսպանացին իր 9 մետրանոց «Pelopina» զբոսանավը փոխանցել է Proactiva Open Arms բարեգործական կազմակերպությանը, որը մոտ օրերս այն աճուրդով կվաճառի:
Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Միջերկրական ծովը հատող փախստականների կյանքը փրկելու քայլերին: