Բրյուսելում նախօրեին կայացած ԵՄ արտակարգ գագաթնաժողովում որոշում է կայացվել 1 մլրդ եվրո հատկացնել միլիոնավոր սիրիացի փախստականներին օգնելու համար, ովքեր հայտնվել են հարևան մերձավորարևելյան երկրներում:
Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ միջոցները կփոխանցվեն Լիբանանում, Հորդանանում և Թուրքիայում ՄԱԿ-ի ներկայացուցչություններին:
Նրա խոսքով՝ Եվրոպայի խնդիրն է օգնել միգրանտներին՝ պահպանելով սեփական սահմանները: