211652_close_icon

1in.am-ի լրագրող Մարիամ Գրիգորյանին քննիչն արգելել է մեկնել երկրից

views-count5006 դիտում article-date 14:47 01-08-2016
Քննչական կոմիտեից 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանին նախաքննությունն իրականացնող քննիչը հարուցված քրեական գործով ներգրավել է ոչ թե որպես տուժող, այլ վկա և արգելել երկրից հեռանալ: Այս մասին մեր գործընկերը պատմեց այսօր` լրագրողների հետ զրույցում: Երբ վերջինս հայտնել է, որ չի պատրաստվում վկայի կարգավիճակում ցուցմունք տալ, քննիչի կողմից զգուշացվել է, որ քրեական հետապնդման կենթարկվի: Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Սարի թաղում և Խորենացիում կատարված իրադարձությունների ժամանակ, երբ կիրառվեցին հատուկ միջոցներ, իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողներ («Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական, «Ազատություն», «Ա1 պլյուս» և այլն) ենթարկվեցին բռնության և ծեծի:

Նմանատիպ նյութեր