Թաիլանդի բանակը 155 նախկին պաշտոնյաների արգելել է հեռանալ երկրից
Թաիլանդի բանակն արգելել է 155 մարդու, որոնց թվում քաղաքական գործիչներ և ընդդիմության ակտիվիստներ են, լքել երկրի տարածքը։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ինչպես հաղորդվում է, նման որոշումը կայացվել է «կոնֆլիկտի կարգավորման և խաղաղության աջակցման նպատակներով»։
Նշենք, որ ավելի վաղ Թաիլանդում ռազմական կառավարության ղեկավարը գեներալ Փրայութ Չան֊Օչային նշանակել էր ցամաքային զորքերի հրամանատար։