Թուրքիան ԵՄ-ից պահանջում է հայտնել իր քաղաքացիների համար վիզայի ազատականացման վերջնաժամկետը
                        Եթե Եվրամիության ղեկավարությունը առաջիկա ամիսների ընթացքքում Թուրքիայի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ չսահմանի, Անկարան դուրս կգա միգրացիոն ճգնաժամի լուծման պայմանագրից, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն:
Reuters-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ դեպքում Թուրքիան այս տարվա մարտի 18-ից ընդունած փախստականներին վերադարձնելու է: 
Նա նաև պնդել է, որպեսզի թուրքական կողմին Եվրամիությունը հայտնի վերջնական ժամկետը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

