Սվիտալսկին վիզայի ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ չի նշում
Եվրոպական միության երկրների հետ վիզայի ազատականացման համար նախատեսված պարամետրերը չեն փոխվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Սա գործընթաց է, որը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքն անդամ երկրներն են ասում, բացի դրանից՝ կա գործնական կողմ, որտեղ այնպիսի հարցերի հստակեցում է անհրաժեշտ, որոնք կախված են վիզաների դյուրացման ռեժիմի իրականացման հետ, մարդկանց միջև շփումների ու նրա, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ: Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ արձագանքը պետք է լիարժեք լինի »,- նշել է նա:
Հավելել է, որ չի կարող այս գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշել. «Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունակության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք