Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներից երեքը դուրս է գրվել
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը [url=https://www.facebook.com/anahit.haytayan?fref=ts]FaceBook[/url]-ի իր էջում գրել է․
ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։
Նշենք, որ հուլիսի 29ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22ը։