2487 դիտում
15:47 21-07-2016
Խորենացի փողոցում գիշերը տեղի ունեցած միջադեպի տուժածներից հիվանդանոցային բուժում է ստանում 34 հոգի. ՀՀ ԱՆ
Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։
Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։
Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։
Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին նշվում է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
19:48 31-07-2016
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներից երեքը դուրս է գրվել
1234 դիտում
18:31 21-07-2016
34 տուժած ստանում է հիվանդանոցային բուժում
Այս բաժնից
637 դիտում
23:53 14-11-2024
ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը
1645 դիտում
23:01 14-11-2024
Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է