3344 դիտում
11:27 30-07-2016
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական հաստատություններ է տեղափոխվել 60 տուժած. ՀՀ ԱՆ
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։ Մնացած տուժածների վիճակը բավարար է։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց։
Նմանատիպ նյութեր
2940 դիտում
19:48 31-07-2016
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածներից երեքը դուրս է գրվել
12481 դիտում
23:33 29-07-2016
Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցրում են Խորենացի փողոցում և Սարի թաղում հավաքվածներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1012 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան