Թուրքիայում «հեղաշրջման մասնակիցների գերեզման» են բացել
Ստամբուլի իշխանություններն առանձին հողատարածք են հատկացրել, որտեղ կթաղվեն ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ սպանվածները, հայտնում է Reuters գործակալությունը:
Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշն էլ այն անվանել է «գերեզմանոց՝ դավաճանների համար»: Գերեզմանոցը գտնվում է քաղաքից ոչ հեռու:
Ներկա պահին, գործակալության տվյալներով, 1 մարդ է թաղված այնտեղ: Գերեզմանոցի բացման մտահղացումը բողոքի ու դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում, այդ թվում՝ կրոնական գործիչների:


