211652_close_icon
views-count2622 դիտում article-date 10:37 30-07-2016

Այսօր երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ը, օգոստոսի 2-3-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: [img]/ups/images/0424361001469858925306503.jpg[/img] Երևանում հուլիսի 30-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 1-ին, ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 31-ին, օգոստոսի 2-3-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վրկ արագությամբ: [img]/ups/images/0489990001469858945541798.jpg[/img]

Նմանատիպ նյութեր