211652_close_icon

Մինո Ռայոլա. Լրագրողները իսկական թութակ են

views-count4521 դիտում article-date 22:19 29-07-2016
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է ֆուտբոլիստի շուրջ բարձրացած աղմուկին: «Լրագրողները իսկական թութակ են: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» միջև ոչ մի պայմանավորվածություն չկա: Իտալական և բրիտանական մամուլը մրցակցում են, թե իրենցից ով առաջինը կհաղորդի տեղափոխության մասին և նրանցից ով է ավելի լավը», ասել է Ռայոլան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի համար ներկա պահին պայքար է ընթանում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» միջև:

Նմանատիպ նյութեր