Ավտովթար Երևանում. բախվել են համատարիքակից երիտասարդների Opel-ները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հուլիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Աճառյան և Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկում, բախվել են 26-ամյա Վարդան Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 NA 717 համարանիշի և 26-ամյա Կարապետ Իսրայելյանի վարած Opel մակնիշի 34 PP 433 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Իսրայելյանի ուղևորուհուն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, րտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում :
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի