«Ամեն հայ աշխարհ է գալիս իր մեջ ունենալով մի կաթիլ Հայաստան»
Հուլիսի 27-ին Եղեգնաձորում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակից 6 պարախմբերը:
Փառատոնի մասնակիցներին ողջունեցին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջին և Հարավ-Ասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Զոհրաբյանը:
Իրենց կատարումներով ներկաներին ոգևորեցին Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Դոնի Ռոստովի «Զվարթնոց», Թեհրանի «Զարթոնք», Սոչիի «Լոո», Մայկոպի «Նաիրի» և «Վարդանանք», Աթենքի «Ավետիս», պարախմբերը:
Փառատոնի կազմակերպիչները և մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: