211652_close_icon
views-count60409 դիտում article-date 22:41 02-12-2018

Լոռու մարզի ոստիկանները հերթական օպերացիան են իրականացրել. այն կոչվել է. «Գալիս է փաթիլ-փաթիլ, գնում է կաթիլ-կաթիլ»

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և վերջինիս ենթակայության տակ գտնվող ոստիկանության բաժինների ծառայողները իրականացրել են հերթական օպերացիան, որը կրել է «Գալիս է փաթիլ-փաթիլ, գնում է կաթիլ-կաթիլ» անունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան ղեկավարել է Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը: Օպերացիայի ընթացքում ոստիկանության բաժիններ են տարվել ավելի քան 40 անձինք, որոնց մի մասը Լոռու մարզում քրեական հեղինակություններ են համարվում, մի մասը՝ նախկինում դատապարտված են եղել ՀՀ քր-օր-ի տարբեր հոդվածներով, մեծ մասն էլ Վանաձորում հայտնի մականունավորներ են եղել, որոնց մասին տեղի բնակչությունը տեղյակ է լինում ընտրությունից ընտրություն: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության բաժիններում նշված անձանց պարզաբանվել է, որ զերծ մնան ընտրությունների քարոզարշավին և ընտրական գործընթացներին «խաղեր տալուց», հակառակ դեպքում օրինախախտները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեկվա այս օպերացիայի արդյունքում որոշ «հեղինակություններ» լքել են ոչ միայն Լոռու մարզը, այլ ընդհանրապես՝ Հանրապետության տարածքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր