211652_close_icon
views-count4441 դիտում article-date 14:54 28-07-2016

ՀՌՀ Երևանը խորը մտահոգություն է հայտնում Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունների առնչությամբ. aravot.am

Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը ահազանգում է, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Ինչպես փոխանցում է [url=http://www.aravot.am/2016/07/28/721000/]aravot.am[/url]-ը, թեև լրագրողները Լ. Բարսեղյանի որդուն հայտնել էին, թե առավոտյան 6։30-ին նրան ազատ են արձակել՝ նրա գտնվելու վայրի մասին մինչև ժամը 16:00 -ը ո՛չ գործընկերները և ո՛չ էլ հարազատները լուր չունեին։ Ինչպես հետագայում պարզվեց նրան Շենգավիթի ոստիկանական բաժնում պահել են մինչև ժամը 8:30-ը՝ զանցառելով 3 ժամից ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու հստակ օրենքը: Հետագայում նրան տեղափոխել են Կումայրի բաժին և կրկին բերել Շենգավիթի քննչական բաժին: Ոստիկանությունը քրեագիտական փորձաքննություն է նշանակել գրպանի ծալովի դանակի առնչությամբ որն ըստ ոստիկանության, գտնվել է Լ.Բարսեղյանի մոտ: Լ.Բարսեղյանի նկատմամբ նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն: Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու կասկածանքով: Լևոն Բարսեղյանը ձերբակալվել է: ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից ՀՌՀ Երևանը տեղեկացել է, որ միայն նրանց միջնորդությամբ է կայացել Լևոն Բարսեղյանի և իր փաստաբանի հանդիպումը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2016/07/28/721000/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր