5827 դիտում
13:46 27-07-2016
Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ. Աշոտ Ահարոնյան. տեսանյութ
Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են: Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]էջում [/url]գրում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ Ա. Ահարոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/27/91457/]հայտնել [/url]էր նաև բժիշկների պատանդառման մասին. «Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են,նրանց պատանդ են վերցրել: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8500 դիտում
15:07 31-07-2016
Հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը․ Աշոտ Ահարոնյան
4895 դիտում
14:51 18-04-2018
Հավաքի վայրերում ոստիկանության օրինական գործողությունները խոչընդոտող անձինք տարվում են բաժիններ. Աշոտ Ահարոնյան
Այս բաժնից
916 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
784 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
805 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը