Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Նախագծի հաջորդ հերոսը ծանրորդ Գոռ Մինասյանն է` Գյումրու ևս մեկ ներկայացուցիչ: Նա ծնվել է 1994 թվականին: Գոռը ծանրամարտի` Հայաստանի հավաքականի ամենակենսուրախ մարզիկներից է և Գյումրեցուն բնորոշ հումորի զգացում ունի՝ սուր և դիպուկ:
Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Պատանեկան Օլիմպիական խաղերի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մինասյանը հայկական ծանրամարտի ամենահեռանկարային մարզիկներից է: