211652_close_icon

Խորհրդակցություն` նվիրված թիկունքային ապահովման հարցերին

views-count1776 դիտում article-date 20:46 26-07-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում հուլիսի 26-ին անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի թիկունքային ապահովման խնդիրներին: Բանակային զորամիավորումների և զորամասերի հրամանատարների՝ թիկունքի գծով տեղակալների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Խորհրդակցության ընթացքում զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալները հանդես են եկել հաշվետու զեկույցներով և ներկայացրել են առաջարկություններ թիկունքային ապահովման հետ կապված հարցերի բարելավման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր