2100 դիտում
15:40 26-07-2016
Օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց Ռիո. ֆոտոշարք, տեսանյութ
Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը ևս մեկնեց օլիմպիական Ռիո: Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Ռիո:
Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Օլիմպիական խաղերից առաջ ենթադրություններ անելն անշնորհակալ գործ է: Սակայն կրկնում եմ, ինչպես Նանկինի Օլիմպիական խաղերից առաջ էր, հիմա էլ այնպես է ստացվել, որ Օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս Խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը:
Հենց մարզիչների և մարզիկների առաջարկով է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նրանց ուսումնամարզական հավաքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին նույն չվերթով Ռիո էին [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/25/91313/]մեկնել[/url] ծանրորդները, լողորդները և աթլետները
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4621 դիտում
17:10 25-07-2016
Հայ մարզիկների առաջին խումբը մեկնեց Ռիո. ֆոտոշարք. տեսանյութ
18601 դիտում
12:46 03-04-2016
Շիրակի մարզից ԵԿՄ երկրորդ խումբը մեկնեց Արցախ. ՑԱՅԳ
6107 դիտում
09:30 14-08-2016
Ռիո-2016. Յանա Եգորյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց օլիմպիական խաղերում. տեսանյութ
Այս բաժնից
3040 դիտում
11:01 21-01-2025
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ»-ը շնորհավորել են
3010 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6991 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը