Շիրակի մարզի երկրապահ կամավորականները մեկնել են առաջնագիծ` սահմանին մեր զինվորների կողքին կանգնելու, նրանց բարոյական և մարտական աջակցություն ցուցաբերելու համար:
ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը նշել է, որ երեկվանից չեն դադարում հեռախոսազանգերը: Արտերկրից բազմաթիվ մարդիկ ցանկանում են միանալ իրենց:
Շիրակի մարզից 150-200 երկրապահ կամավորական է մեկնել Արցախ: Առաջին խումբը գնացել է գիշերը, մյուսները` րոպեներ առաջ:
Աղբյուրը` [url=http://tsayg.am/qaxaqakanutyun/15668--n-s-sl-l-g.html]Tsayg.am[/url]