Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 25-ին
373 թ. – մահացել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սրբերից մեկը:
1567 թ. – հիմնադրվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:
1897 թ. – Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կազմակերպվեց Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվեցին քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորեցին նրանց: 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների:
1922 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում: Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը
1975 թ. – ծնվել է Արմեն Աշոտյանը, հայ քաղաքական և հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար (2009-2016):
1980 թ. – մահացել է Վլադիմիր Վիսոցկին, ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան (ծն. 1938):
1996 թ. – մահացել է Միքայել Թարիվերդիևը, ազգությամբ հայ խորհրդային նշանակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ (ծն. 1931):
2000 թ. – Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 109 մարդիկ: