«Յուվենտուսը» Պոգբային չի վաճառի նույնիսկ 100 մլն եվրոյով
«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է առաջիկա ամռանը չվաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային և կմերժի բոլոր առաջարկները:
Տուրինյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ 23-ամյա ֆրանսիացուն վաճառել նույնիսկ 100 միլիոն եվրոյով, քանի որ հանձինս նրա տեսնում է առաջատար խաղացողի, որի շուրջ էլ կառուցվի թիմը:
Նշենք, որ Պոգբային իրենց շարքերում են ցանկանում տեսնել եվրոպական գրեթե բոլոր առաջատար ակումբները, մասնավորապես` «Բարսելոնան», «Ռեալը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին»: