Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է մոտ 76 հազար մարդ
Թուրքիայի իշխանությունները հրապարակել են երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածների ու աշխատանքից ազատվածների թիվը, հաղորդում է Hurriyet-ը։
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ ահաբեկչական համարվող FETÖ կազմակերպության դեմ իրականացված օպերացիաների ընթացքում աշխատանքից հեռացվել է 76,100 պետական աշխատող։
Բացի այդ, ձերբակալված է 16.899 մարդ, որոնցից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը՝ զինվորականներ և 2288-ը՝ դատավորներ ու դատախազներ։
Ազատ է արձակվել 3601 մարդ, 7173-ը գտնվում են հսկողության տակ։
Հետախուզման մեջ է գտնվում 190 զինվորական, որոնցից 9-ը գեներալներ են, 96-ը՝ ոստիկաններ։