slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայ աշակերտները օլիմպիական նոր հաջողություններ են գրանցել
211652_close_icon

Հայ աշակերտները օլիմպիական նոր հաջողություններ են գրանցել

views-count1601 դիտում article-date 13:41 25-07-2016
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա "Կենսաբանություն" առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ "Քվանտ" վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և "Այբ" ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը: ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ "Այբ" ավագ դպրոց: Նշենք, որ օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել է Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ: Վրաստանի և Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի: Հիշեցնենք, որ Հայաստանի երեք թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ "Մաթեմատիկա", "Ֆիզիկա" և "Կենսաբանություն" առարկաներից, արժանացել են 12 մեդալի՝ ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 և պատվոգիր՝ 1:

Նմանատիպ նյութեր