211652_close_icon
views-count38662 դիտում article-date 22:20 19-02-2017

Bboy Arturu անունով 10-ամյա փոքրիկը միջազգային մրցույթում առաջին անգամ ներկայացրել է Հայաստանն ու լուրջ հաջողություններ գրանցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Որպես կանոն, հայ երեխաները միջազգային այս կամ այն մրցույթներից վերադառնում են պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած։ Նրանց շնորհիվ հերթական անգամ ճանաչելի է դառնում Հայաստանը, ավելին՝ դասվում լավագույն մրցակիցների շարքում։ Շաբաթներ առաջ, 10-ամյա Արթուր Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է Bboy Arturo բեմական անունով պարուսույց Արսեն Հովհաննիսյանի հետ Բելառուսում «Baltic BattlePro NBC» միջազգային մրցույթում ներկայացրել են Հայաստանը։ Նշենք, որ Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ է մասնակցել։ Արթուրոն մինչև 12 տարեկանների թվում 53 մասնակցից անցել է 16-ի մեջ, իսկ պարուսույցը՝ 83-ից 16-ի մեջ ։ Արթուրոյին նկատելով այլ կազմակերպիչներ՝ ապրիլի 8-ին նրան հրավիրել են մասնակցելու «Bitva Stiley» միջազգային չեմպիոնատին, որտեղ նա ելույթ կունենա միանգամից ութնյակում։ Արթուրոն սովորում է Չարենցավանի պարային ստուդիայում։ Ուսումնասիրում է «Բրեյք դանս» պարաոճը։ Նա 5 տարեկանից պարապում է Չարենցավանի «Extreme project»-ում: 10 -ամյա տաղանդավոր փոքրիկը հասցրել է Հայաստանում քառակի չեմպիոն դառնալ։ Նա սիրում է իր իր ուժերը փորձել իրենից ավելի տարիքով պարողների հետ, և հաղթանակ տանելու նրա հույսերը երբեք իզուր չեն լինում։ Առաջին անգամ մրցել է 6 տարեկանում և զբաղեցրել է 1-ին պատվավոր հորիզոնականը: Պարից բացի նաև հաճախում է Աբել Աբելյանի անվան դերասանական ստուդիա։ Արթուրոյի դերասանական վարպետությունը նկատել են համապատասխան մասնագետներն ու նրան առաջարկել սերիալում խաղալ գլխավոր դերում, որի մասին մանրամասները փոքրիկ արտիստը առայժմ չցանկացավ բացահայտել։ Արթուր Խաչատրյանն իր հաջողության գրավականը համարում իր պարուսույցին, ով բացի պար ուսուցանելուց նաև նրան ոգևորում է ամեն հարցում։ Մեր թղթակցի հետ զրույցում Արսեն Հովհաննիսյանը շեշտեց, որ Արթուրն իր հաջողություններին հասնում է իր աշխատասիրության շնորհիվ։ «Արթուրն իմ ամենաօրինակելի աշակերտն է։ Շատ աշխատասեր է, ոգևորում է բոլոր սաներիս։ Նա համառ է, չհանձնվող, նպատակասլաց, ու միաժամանակ, շատ համեստ»,-ասաց պարուսույց Արսեն Հովհաննիսյանը։ [color=#CC0000]Shamshyan.com[/color]-ը շնորհավորում է Արթուրոյին և նրա պարուսույցին, մաղթում նորանոր հաղթանակներ։ Հեղինակ՝ Կարինե Գևորգյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր