1264 դիտում
14:28 07-11-2018
Հայ աշակերտները նոր հաջողություններ են գրանցել միջազգային հարթակում
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը հայ աշակերտների հավաքական թիմը ներկայացրեց Հայաստանը Ուկրաինայի Ռովնո քաղաքում անցկացվող Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին՝ արժանանալով երրորդ կարգի դիպլոմի։
Ինչպես տեղեկացրին «Այբ» կրթական հիմնադրամից, այս տարի համաուկրաինական մրցաշարին մասնակցեց 22 թիմ՝ երեք երկրից՝ Հայաստանից, Ուկրաինայից և Մեքսիկայից։
Հայաստանի թիմը կազմված է հինգ անդամից, որոնք ընտրվել էին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի (ՊՔՀՄ) այս տարվա եզրափակիչ դուրս եկած չորս թիմերի անդամներից։ Մեր հավաքականի մասնակցությունը մրցույթին հնարավոր էր դարձել «Այբ» կրթական հիմնադրամի և «Կոնվերս» բանկի աջակցության շնորհիվ։
«Մեր երեխաները փայլեցին։ Մրցաշարի ընթացքում նրանք փորձ հավաքեցին և իրենց բազային գիտելիքների ու պատրաստվածության շնորհիվ կարողացան առավելագույնս լավ ներկայանալ ու ներկայացնել Հայաստանը։ Հուսանք, որ հայ երեխաների մասնակցությունը քիմիային նվիրված միջազգային մրցույթներին կլինի շարունակական»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի համակարգող Նինա Հոբոսյանը, որն ուղեկցում էր երեխաներին մրցաշարի ողջ ընթացքում։
Բացի երրորդ կարգի դիպլոմից՝ Հայաստանի հավաքականի անդամները, մրցելով 100-ից ավելի մասնակիցների հետ, նաև ոգևորիչ և բարձր արդյունքներ են գրանցել իրենց անհատական ցուցանիշներով, մասնավորապես՝ թիմի անդամ Րաֆֆի Շախմուրադյանը ներառվել է լավագույն տասնյակում, ինչպես նաև արժանացել երեք հավաստագրի` մրցաշարին ցուցաբերած մարտական ոգու, արագ արձագանքի և խելացի ընդդիմախոսության, «քիմիա» առարկայի լավ իմացության, ակտիվ բանավեճերի ու քիմիայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքների համար։ Թիմի մյուս անդամ Գագիկ Թադևոսյանն արժանացել է անհատական մրցանակի՝ հայկական մշակույթի ողջ կոլորիտը փոխանցելու համար։
«Սա իմ կյանքի ամենահագեցած և հետաքրքիր շաբաթն էր»,- նշել է Միլենա Շուշանյանը՝ խոսելով մրցույթի միջազգային փուլի մասին։
«Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար 2018-2019»-ի քառորդ եզրափակիչ փուլը կկայանա ս. թ. դեկտեմբերին, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մարտերը՝ 2019 թ․-ին։
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի պաշտոնական կազմակերպիչ՝ «Այբ» կրթական հիմնադրամ:
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
13:41 25-07-2016
Հայ աշակերտները օլիմպիական նոր հաջողություններ են գրանցել
1299 դիտում
13:46 29-06-2021
ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում
Այս բաժնից
706 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1075 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ