211652_close_icon
views-count3601 դիտում article-date 09:46 25-07-2016

Իրանում ոստիկանությունը առգրավել է 2 տոննայից ավելի օփիում

Իրանի ոստիկանությունը միայն 1 օրում երկրի Սիսթան և Բելուջիսթան նահանգում հայտնաբերել և առգրավել է ավելի քան 2 տոննա օփիում, հաղորդում է Ria Novosti-ն: Նահանգապետ Հուսսեին Ռահիմիի խոսքով՝ Թմրանյութերի դեմ պայքարի ծառայության աշխատակիցները Նիմրոզ և Զագհեդան քաղաքներում բացահայտել է թմրադիլերների ցանց: Ձերբակալվել 8 մարդ: Առգրավվել է 1.2 տոննա օփիում տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 1 բեռնատար ու 1 մարդատար ավտոմեքենա: Նույն օրը Իրանշահր քաղաքում ոստիկանության իրականացրած օպերացիայի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է 864 կգ օփիում:

Նմանատիպ նյութեր