211652_close_icon
views-count2150 դիտում article-date 16:35 22-03-2014

Իրանում 1 տոննայից ավելի օփիում է առգրավվել

Իրանի ոստիկանությունը երկրի հարավային՝ Ֆարս նահանգում իրականացրած թմրանյութերի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում հայտնաբերել և առգրավել է 1 տոննա և 70 կգ օփիում տեսակի թմրանյութ: Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանության պետ Սիրուս Սաջադիանը: Նրա խոսքով՝ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառման ընթացքում մի քանի թմրադիլերներ են ոչնչացվել: Իրանը համարվում է Եվրոպայի և օփիում արտադրող ամենախոշոր երկրի՝ Աֆղանստանի միջև տրանզիտ միջանցք, որտեղով թմրանյութը թմրադիլերները տեղափոխում են Եվրոպա: Իրանի հետ Աֆղանստանի պետական սահմանի երկարությունը 900 կմ է և այդ գոտուն է բաժին ընկնում օփիումի փոխադրման 74 %-ը:

Նմանատիպ նյութեր