Էկվադորի արևմուտքում 1 տոննայից ավելի կոկաին են առգրավել
Էկվադորում՝ հարավամերիկյան երկրի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Գուայաքիլ քաղաքի նավահանգստի տարածքում ավելի քան 1 տոննա կոկաին են առգրավել։
Tass-ի փոխանցմամբ՝ հունիսի 29-ին այդ մասին հայտնել է հանրապետության ոստիկանությունը:
«Գուայաքիլի նավահանգիստներից մեկում բեռնարկղների զննությունից հետո առգրավվել է 1 վտոննայից ավելի կոկաին, որը թաքցված է եղել բրնձի պարկերում»,- նշված է Twitter-ում գերատեսչության Էջում։
Նշվում է նաև, որ բեռը պլանավորվել էր ուղարկել Նիդերլանդներ:
Այս պահին իրավապահները փնտրում են թմրամաքսանենգության ցանցի կազմակերպման մասնակիցներին: