211652_close_icon
views-count3127 դիտում article-date 23:33 24-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 24-ին

1701 թ. – ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվեց Դետրոյթ քաղաքը: 1783 թ. – ծնվել է Սիմոն Բոլիվարը, լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–26 թթ. ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը (մահ. 1830 թ.): 1802 թ. – ծնվել է Ալեքսանդր Դյումա (հայր)ը, ֆրանսիացի հանրահայտ գրող (մահ. 1870 թ.): 1935 թ. – Թբիլիսիում գործարկվեց մանկական երկաթուղին, որը ներկայումս գոյություն ունեցողներից ամենահինն է: 1969 թ. – ծնվել է Ջենիֆեր Լոպեսը, հանրահայտ ամերիկացի երգչուհի, նաև երգահան ու դերասանուհի: 1977 թ. – ավարտվեց Եգիպտոսի և Լիբանանի միջև սկսված քառօրյա պատերազմը: 2012 թ. – Լատվիայի Յուրմալա քաղաքում սկսվեց Նոր Ալիք 2012 երգի միջազգային մրցույթը:

Նմանատիպ նյութեր