Գիտնականները պարզել են, թե ինչ հոտերից են խուսափում մոծակները
                        Գիտնականներին հաջողվել  պարզել, որ մոծակներին առավել շատ վախեցնում է հավերի հոտը, իսկ ամենաշատը դուր է գալիս մարդկանց հոտը: 
Ինչպես հաղորդում է Mignews-ը, հետազոտությունների արդյունքները հրապարակվել են EyrwkAlert ամսագրում: 
Ուսումնասիրությունները կատարել են Շվեդիայի գյուղատնտեսության և Եթովպիայի Ադդիս-Աբեբայի համալսարանների գիտաշխատողները: Նրանց առաջ խնդիր էր դրված՝ մշակել մի նյութ, որը առավելագույնս կպաշտպաներ մարդկանց մոծակների հարձակումներից: 
Նրանք պարզել են, որ փակ տարածության մեջ մոծակները միշտ ընտրում են մարդկանց, իսկ փողոցում՝ եղջերավոր անասունների: Իսկ թե ինչ արյուն նրանք չեն ծծի, հավերինն է: 
Գիտնականները փակ շինության մեջ տեղավորել են մի քանի մարդու, իսկ նրանց կողքին՝ հավեր: Արդյունքը եղել է այն, որ ոչ մի մոծակ չիմոտոցել մարդկանց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

